Մեր մասին

Գործունեություն

Մ արմարի Աշխարհ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թվականին` հանրապետության շինանյութի շուկայում բնական քարերի պահանջարկը բավարարելու նպատակով: Ընկերությունը բնական քարերի շուրջ 280 տեսակի եւ 1000 երանգի ամենախոշոր ներկրողն է Հայաստանում:

Եթե սկզբնական շրջանում բնական քարերը ներմուծվում էին հիմնականում Իրանից, ապա այժմ` արդեն 30 երկրից, այդ թվում` Իսպանիայից, Հնդկաստանից, Թուրքիայից, Պակիստանից, Եգիպտոսից, Բրազիլիայից, Նորվեգիայից եւ Ռուսաստանից:

«Մարմարի Աշխարհ» ՍՊԸ-ն մարմարի խոշորագույն արտադրող հանդիսացող Իտալական «Մարմի դի Կարառա» ընկերության բացառիկ ներկայացուցիչն է տարածաշրջանում:

Ժամանակի ընթացքում ընդլայնելով ներմուծման ծավալներն ու աշխարհագրությունը` ընկերությունն իրականացնում է նաեւ տեղական քարերի վերամշակում եւ վաճառք:

«Մարմարի Աշխարհ» խանութների ցանցը ներկայումս ունի 8 մասնաճյուղ` մայրաքաղաքի տարբեր համայնքներում:

Մենք առաջարկում ենք...

Մ արմարի Աշխարհ խանութների ցանցում Ձեզ ընձեռվում է արտասահմանյան եւ հայկական լավագույն բնական քարերի ընտրության լայն հնարավորություն` բազմագույն մարմար, գրանիտ, բազալտ, տրավերտին, ֆերզիտ, տուֆ եւ դրանցից տեղում` Ձեր իսկ պատվերով պատրաստված պատուհանագոգեր, աստիճաններ, բազրիքներ, աստիճանաձողեր, գրասեղաններ, խոհանոցի սեղաններ եւ արվեստի քարակերտ նմուշներ:

Բնական քարերից բացի, «Մարմարի Աշխարհն» առաջարկում է շինարարության, կառուցապատման համար անհրաժեշտ բազմազան նյութեր` ներկեր, սանտեխնիկա, գործիքներ, կերամիկա, ջեռուցման համակարգեր, ինչպես նաեւ` ներքին հարդարման պարագաներ` բուխարիներ, շատրվաններ, մարմարե եւ օնիքսե սյուներ ու ծաղկամաններ, գեղարվեստական իրեր:

Ընկերությունն իտալական եւ ֆրանսիական արտադրողների հետ կնքել է համագործակցության պայմանագրեր, որոնք հիմնականում ուղղված են քարի վերամշակմանը եվ անհրաժեշտ ժամանակակից տեխնիկայի ներկրմանը:

rus eng