Ծառայություններ

Նոր սարք

Քարի վերամշակում

Բ ազմագույն ու հրաշագեղ բնական քարերի ներկրումից ու վաճառքից բացի, «Մարմարի Աշխարհը» Ձեր իսկ ընտրությամբ և պատվերով իրականացնում է տարբեր տեսակի քարերի վերամշակում` ժամանակակից հատուկ տեխնոլոգիաներով և սարքավորումներով, ինչի արդյունքում բնական քարերից պատրաստվում են տարբեր չափի ու տեսակի լուսամտագոգեր, աստիճաններ, բազրիքներ, աստիճանաձողեր, սեղաններ ու տակդիրներ, լվացարաններ, արտաքին և նեքին երեսպատման սալիկներ:

Վերջերս ընկերության կողմից ձեռք բերված քարամշակման նորագույն` «Votrjet» սարքավորման միջոցով միլիմետրերի ճշգրտությամբ բնական քարերից ստացվում են աներևակայելի պատկերներ, բազմաոճ, նրբագույն նախշեր և տառեր:

Ներքին եւ արտաքին կառուցապատում

Ն երքին եւ արտաքին կառուցապատում

«Մարմարի Աշխարհն» առաջարկում է հիմքից շինություններ կառուցելու համար անհրաժեշտ ցանկացած շինանյութ , այդ թվում`

-Ամրաններ, ամրալարեր, եռակցման Էլեկտրոդներ

-Արագարար` նախատեսված բետոնի պնդեցման համար

-Ցինկապատ երկաթից եւ պողպատից թիթեղներ

-Ինտերիերի և էքստերիերի ձևավորման դեկորատիվ քարեր, լաքեր:

-Մետաղապլաստե եւ մետաղե խողովակներ

-Բետոնե, կերամիկական եւ մետաղե կղմինդրներ, հրակայուն աղյուսներ

-Ջրատաքացուցիչներ

-Բետոնե, գիպսակարտոնե, փայտաթելային եւ փայտատաշեղային սալեր

-Կերամիկական սալիկներ եւ սանտեխնիկա

Ներքին հարդարում և կահավորում

Մ արմարի Աշխարհում կարող եք գտնել բնական քարերից` մարմարից, օնիքսից, գրանիտից և տրավերտինից պատրաստված բազմապիսի իրեր, այդ թվում`

- Արձաններ

-Բուխարիներ և դրանց աքսեսուարներ

- Շատրվաններ

- Սյուներ, բազմաոճ պատվանդաններ

- Ծաղկամաններ

Հուշանվերների լայն ընտրանի

Մ եզ մոտ կարող եք գտնել քարակոփ հուշանվերներ` տարբեր չափի ու ձևի ձիեր, արծիվներ, շներ, ժամացույցեր, մրգամաններ, մրգեր, մոմակալներ, ծաղկեփնջեր, խխունջներ, տարբեր այլ իրեր, անգամ` գլխարկ, նվագող ջութակ և դուդուկ:

rus eng